Tumgik
arhomi · 3 years
Text
i think anne magills paintings and Edward hoppers are like .. exact opposites. hoppers has the distinct clarity to it, a sharpness in the lines and the angles that contributes to an overwhelming sense of loneliness in almost every one of his paintings. even in his paintings that dont portray isolation there is a feeling of separation
Tumblr media Tumblr media
loneliness vs. aloneness
magill, on the other hand, has this haziness to her paintings that emanates a warmth even when the subjects in her paintings are alone.
Tumblr media Tumblr media
both paintings feel so comforting, and even in the second one where the girl is alone she is still in the presence of the visceral world around her - there’s a familiarity in magills painting that she captures nicely.
i guess i just think it’s interesting because hopper and magill are two of my favorite artists and they paint similar scenes with very different tones -
Tumblr media Tumblr media
I’ve always thought that hoppers paintings are a snapshot of urban loneliness - the distinctness of it, the use of cool colors, the stark contrast between the people and their settings - whereas magills paintings seem almost like memories - their use of haziness and blurriness is exactly how someone wild remember something, indistinct, full of feeling and lacking detail
40K notes · View notes
arhomi · 4 years
Text
if you are seeing this, you are going to prosper. you are experiencing a new part of your life where you will bloom into a better version of yourself and flourish. abundance is coming your way; love is coming your way; peace and clarity are coming your way. you have nothing to fear and even less to worry about. the darkness around you has been the soil and you are now getting ready to sprout. you are going to prosper
122K notes · View notes
arhomi · 4 years
Photo
Tumblr media Tumblr media Tumblr media
my neighbor totoro [となりのトトロ ] + nature & rain
104K notes · View notes
arhomi · 4 years
Text
Dear Milena,
I wish the world were ending tomorrow. Then I could take the next train, arrive at your doorstep in Vienna, and say: “Come with me, Milena. We are going to love each other without scruples or fear or restraint. Because the world is ending tomorrow.” Perhaps we don’t love unreasonably because we think we have time, or have to reckon with time. But what if we don't have time? Or what if time, as we know it, is irrelevant? Ah, if only the world were ending tomorrow. We could help each other very much.
― Franz Kafka
21K notes · View notes
arhomi · 4 years
Photo
Tumblr media
10K notes · View notes
arhomi · 4 years
Text
Բարև, Թախիծ
3 notes · View notes
arhomi · 4 years
Text
Իմ երեխան քնում ա ինձ վրա, ու ես չգիտեմ, թե էդ ժամանակը ոնց օգտագործեմ։ Ֆեյսբուքով իջնում ու բարձրանում եմ, լիքը բան կարդում ու դրանից ահավոր հյուծվոպմ եմ, դատարկվում։
Մենք գնեցինք օրթոպետդիկ ներքնակ, որը երեխայի ողնաշարի համար օգտակար ա, բայց իմ երեխան քնում ա իմ կամ պապայի վրա կամ էլ մեր տան ամենափափուկ բարձի մեջ։
Ես չգիտեմ, ավելի ճիշտ ՝ չեմ կարողանում ժամանակն օգտագործել, երբ երեխաս քնած ա վրաս։ Ուզում եմ մի պետքական բան կարդալ, հարցազրույց լսել կամ ֆիլմ նայել, բայց, ի վերջո, էլի Ֆեյսբուք եմ թերթում անիմաստ։ Մտածում եմ հագուստի մասին չհարթուկված, փոշոտ տան մասին ու նոր, դեռ չօգտագործված խոհանոցի մասին։
Ուզում էի մասնագիտական ինչ֊որ բան անել, գոնե ժամանակ առ ժամանակ։
Մոլորված եմ կամ էլ հոգնած։
Էսօր տեսա, որ մի աղջիկ էլի նոր ծրագիր է սկսում, աշխատանքը եռում է, ինքն էլ միշտ գեղեցիկ, մազերն էլ կոկիկ։ Իսկ ես երեխայի ծնվելուց հետո մազերս չեմ սանրել, լողանում եմ, մազերս գլխիս փաթաթում֊կապում։
Իմ երեխան քնած ա ինձ վրա, ես Ֆեյսբուք եմ թերթում անիմաստ ու զգում, թե ոնց են հյուծվոպմ ու դատարկվում։
8 notes · View notes
arhomi · 4 years
Photo
Tumblr media
200K notes · View notes
arhomi · 4 years
Text
ես գրում էի տողեր, որոնց սկիզբն ու ավարտը դու պիտի լինես մի օր ու հիմա, երբ էկել ա էդ օրը, ես էնքան շփոթված ու հուզված եմ` սեղանիս ու թղթերիս խառնաշփոթից, աչքերիս տակի պարկերից ո�� նրանից, որ գուցե դու էլ մի օր կիսատ կթողնես ինձ ու նոթերս, ոնց անում էինք ես ու իմ կյանքի բոլոր մարդիկ` հերթով մեռնող օրերի տարբեր ժամերի` ձանձրալի կրկնություն ունեցող առօրյա ու սովորական գործերի նման։ ես էնքան վախեցած ու անօգնական եմ զգում, բայց, երբ բռնում ես ձեռքս, աշխարհի բոլոր դժվարություններն ու հոգսերը չքվում են աչքիս առաջից, ուզում եմ գաս ինձ մոտ ու գրկումս ստանաս էս աշխարհից քեզ հասանելիք խաղաղությունը, ուզում եմ հանգստություն գտնես արդեն վաղուց հոգնած ու մաշված կրծքիս վրա, որ հերթով սենյակի տարբեր անկյուններ նետվող շորերի կողքին թողենք մեր հոգսերն ու խնդիրները, չհիշենք մեր վախերի մասին ու միասին որոշենք մեր տան պատերի գույնն ու կախվող նկարների տեղերը, խոհանոցի վարագույրի երկարությունն ու լոգասենյակի առաստաղի բարձրությունը, մտածենք, թե որտեղ կարելի է տեղավորել դաշնամուրն ու ով պիտի ջրի բույսերը կիրակի առավոտյան։ արի ջնջենք հին ու կիսատ նոթերը, արի նորից գրենք, նոր տետրում ու սևի փոխարեն` կապույտ գրիչով, արի ներկեր շաղ տանք իրար վրա ու գինի թափենք հատակին, գրկիր մեջքս ու թող զգամ մերկ մատերիդ շղարշային թափառումները պարանոցիս վրայով, թող հիանամ անրակներովդ ու հալվեմ հայացքիդ մեջ, հալվեմ ու կուչ գամ սրտիդ մի անկյունում, ընդմիշտ մնամ մեջդ ու մոռանամ, մոռանամ, որ կիսատ թողած նոթեր կային` վաղուց քո մասին գրված, որ ուզում եմ դու ոչ սկիզբ ու ոչ էլ վերջ լինես. համբուրիր ինձ, թող տողերը կիսատ մնան, թող նորից գրվեն, թող կորչեն կամ ավելի լավը լինեն` իրենց գործն է։ ինձ կիսատ չթողես, համբուրիր ինձ, արի նոր տողեր գրենք
5 notes · View notes
arhomi · 4 years
Text
Ինքնությունս պահելու համար երևի մի քանի օրենք սահմանեմ։
Ո՞վ եմ ես հիմա, ո՞րն ա իմ առաջադրանքն ու գործը, ու՞ր եմ գնում։
Ես մամա եմ, իմ գործը առողջ ու ուրախ երեխա մեծացնելն ա, հոգ տանել, որ երեխայի տակդիրը չոր լինի, փորիկը՝ ��ուշտ, մաքուր, արդուկած հագուստ ունենա, ամեն օր զբոսնի ու լոգանք ընդունի։
Դա իմ համար մեկ գործն ա հիմա։ Չքնել նորմալ, ուշադիր լինել, գրկել, սիրել երեխուն, կերակրել, չդժգոհել ու դիմանալ։
ԲԱՅՑ
Ինձ ժամանակ ա հարկավոր նաև ինձ համար։ Ուզում եմ ամեն օր առնվազն մեկ ժամ ուղղակի ինձ համար ապրել՝գրել, ցայվել, խնամել ինձ։
Հատկապես մի բան կա, որ շատ եմ ուզում. գոնե ամեն ամիս մեկ անգամ հոդված հրապարակել։
Զուգահեռաբար ուզում եմ «Պիքսելիկ» պրոյեկտի վրա աշխատել։
Որտեղի՞ց ժամանակ գտնեմ։ ֆբ ֊ն նվազեցնեմ երևի։ Դա շատ ֊շատ կմեծացնի հավանականությունը, որ ես գործ եմ անելու ։
Աստված իմ, ուժ տուր ինձ, խնդրում եմ, ուժ տուր ինձ, որ գլուխ բերեմ էս ամեն ինչը, հատկապես երեխու հետ հատկապես անքուն գիշերներին, տխուր, հուսահատ երեկոներին, երբ թվում ա, որ կորցնում եմ ինձ, թակարդ եմ ընկել կամ սոսկալի միայնակ եմ։ Օգնիր լավ մամա լինել, բայց նաև մենակ մամա դերը չխաղալ։ Ինքնությունս օգնիր պահել։
2 notes · View notes
arhomi · 4 years
Text
Պիքսելիկս ծննդի մասին :) https://hetq.am/hy/article/116454?
1 note · View note
arhomi · 4 years
Text
Արագ-արագ կերակրման կրծկալն եմ փորձում: Հետո մի պահ հայացքս հայելում ինձ հանդիպեց ու կանգ առավ: Հանեցի կրծկալն ու ուշադիր նայեցի մարմնիս: Փոխվել եմ: Շատ եմ փոխվել: Կրծքիս ու կոնքերիս կապույտ հետքեր կան: Հղիազոլեր: Վերջերս եմ բառը սովորել: Լացս գալիս էր: Մի քանի րոպե առաջ վաճառողուհին բացատրում էր, որ վերջին ամիսներին դեռ կմեծանա կուրծքը, երկու մատ տեղ թողնեմ մեծանալու: 
Ինձ միշտ էգոիստ եմ համարել: Ինձ համար ես առաջնահերթ կարևոր եմ: Կարևոր էի: Հիմա, երբ վաճառողուհին ինձ բացատրում էր, որ կուրծքս դեռ էլի կմեծանա (մեծանալ՝ ձևափոխվել, անճոռնիանալ), լացս եկավ: Լացս եկավ,  որովհետև ինչքան էլ երջանիկ եմ ու ընդունում եմ, որ ինձանով սնվում ու իմ մարմնից սկիզբ է առնում մի նոր կյանք, մեկ է, «մի տեսակ տագնապ կա, որ չես ասի ոչ մի բառով»: 
Բոլոր փոփոխությիւնները ծանր եմ ապրել: Սա էլ բացառություն չի: Սա երբևէ ապրածս ամենամեծ փոփոխությունը կլինի: Ես բաժանվում եմ: Ես մասնիկների եմ բաժանվում: Ես դադարում եմ ես լինել ու միաժամանալ  ես ես եմ մնում: Դու սնվում ես ինձանով ու դեռ երկար տարիներ դու կլինես իմ առաջնահերթությունը: Ես էլ ամենակարևորը չեմ: Դու՛ ես ամենակարևորը: Սիրտս բոյկոտում է, ծառս է լինում, չի ուզում դա ընդունել: Բանականությունս շնորհակալ է կյանքին, որ ինձ էլ հնարավորություն տվեց ավելի լավը լինելու, քան էի, քան եմ: 
20 notes · View notes
arhomi · 4 years
Text
Պատահում ա, հանկարծ խոր թախիծ եմ ապրում: Օրինակ, հիմա: Եղբորս հետ զրոցում էինք Պուտինի շթազիական փորձից, մեկ էլ հանկարծ  զգացի,  որ կոկորդս փղձուկը պատեց: Սենց անսպասելի տրամադրութան փոփոխություններ հաճախ եմ ունենում վերջերս: 
Մտածեցի մարդկային պարմության մասին: Մեր բոլոր-բոլորի կյանքերի մասին: Ու՞ր ենք գնում: Ի՞նչ ա լինելու: Իսկ հետո՞: Հետոն անորոշություն ա: իսկ անորոշության նկատմամաբ մեզանից շատերն անհանդուրժող են: Դրա համար էլ մեզ զբաղեցնում ենք ամեանաապուշ բաներիվ, որ չմտածենք հետոյի մաիսն: Ես խոհարարական վիդեոներ եմ նայում: Նայում եմ Հարավային Կորեայի կամ Չինաստանի փողոցային սննդի մասին 7-10 րոպեանոց վիդեոներ: Դա ինձ օգնում ա մնալ մակերեսում: Չխորանալ: Չսուզվել: Չխորտակվել: 
Աղջիկս մոտ 1 կգ ա կշռում: Որտեղի՞ց ա գալիս: Ի՞նչ ա լինելու նրա հետ: Հիմա , նրա կյանքը մինչև ծնվեը մի առանձին առեղծված ա: Գիտեմ, որ չի հիշելու ոչինչ, չի հիշելու , թե ինց էր քնում ու արթնանում, հարվածում ինձ ներսից: Հա, ես ո՞վ եմ աղջկաս համար: Էս պահին ես նրա մոլորա՞կն եմ, աշխարհը՞: Իսկ հետո: Իսկ մեզ, բոլորիս համար աշխարհն ի՞նչ ա: Կա՞ Աստված, թե՞ չէ: Եթե չկա, ոնց ենք սկսվել: Էվոլուցիայի տեսությունն ինձ չի հերիքում: Աստծո պատմությանը չեմ հավատում: Ռացիոնալ չի: 
Ու ի՞նչ ա , որ իմաստ ա հաղորդում էս անորոշ գոյությանը: Սե՞րը: Աղջի՞կս: Արվե՞ստը: Էս պա՞հը, երբ ես ինձ խոհարարական վիդեոյիվ չեմ շեղում, այլ մտածում եմ, հարցեր եմ տալիս: Չգիտեմ: Իմաստի որոնումը հենց ինքը իմաստն ա երևի: 
9 notes · View notes
arhomi · 4 years
Text
Մի քանի օր առաջ Lidia Ayvazyanը հիշեցրեց, որ մրսածության դեպքում վիտամին Ց խմելուց օգուտ չկա, ու դա արդեն արդեն 20 տարի կլինի գիտականորեն ապացուցված է: Գրառումը շատերի դուրը չեկավ, սկսվեց տուրուդմբոցը. էլ բժշկուհուն անգրագետ հանեցին, էլ հորդորեցին, որ գնա կարդա-իրազեկվի, էլ վիրավորել, էլ վիրավորվել: Վիտամին ց-ի՝ մրսածություն անցկացնող հատկությունը հիմնավորելիս կոմենտողները հղում էին անում սեփական փորձին (հիվանդացել եմ, վիտամին ց եմ խմել, լավացել եմ, հետևաբար վիտամին ց-ն է լավանալուս պատճառը):
Էդ քննարկումն ինձ հիշեցրեց, թե ինչ փաստարկներ են բերում պատվաստաֆոբները, օրինակ՝ պատվաստումից հետո երեխաս հիվանդացավ (աուտիզմ առաջացավ), ուրեմն հիվանդանալը պատվաստումից էր/պատվաստումից աուտիզմ է առաջանում: Կամ սնահավատ մարդիկ որ երկու երևությները պայմանավորում են իրարով (աղը թափվեց՝ կռիվ է լինելու, հարևանս աչքով տվեց, գործերս թարսվեցին):
Էս բոլոր դեպքերում մենք մտահանգման սխալ ենք թույլ տալիս, իսկ էդ սխալը կոչվում է՝ post hoc ergo propter hoc (սրանից հետո, հետևաբար՝ սրա պատճառով): Ի՞նչ է տեղի ունենում: Մեր ուղեղը ժամանակային առումիվ իրար հետևող երկու իրադարձությունների մեջ հաճախ պատճառահետևանքային կապ է տեսնում, մինչդեռ էդ ՊՀ կապը գոյություն չունի: Վիտամին ց-ն լավանալու կեղծ պատճառ կարող է լինել (երկու օրից էսպես թե էնպես լավանալու էիք, պլացեբո էֆֆեկտ ևն), աղի ու կռվի մեջ կապ բացարձակ չկա, էլ չասեմ հարևանի աչքիվ տալու գործերի թարսվելու, ու երեխան էլ, որ պատվաստումից հետո հիվանդացավ, ամենայն հավանականությամբ ոչ թե պատվաստանյութի պատճառով հիվանդացավ, այլ բազմաթիվ այլ գործոններ դրան նպաստեցին: Վերջերս մի բժիշկ ինձ հանգամանալից բացատրում էր, թե որ տարիքից է աուտիզմ զարգանում, ու որ տարիքից է ակնառու դառնում, երեխան ամենայն հավանականությամբ մինչև պատվաստումն էլ արդեն ուներ աուտիզմ:
post hoc ergo propter hoc -ը շատ մուխանաթ բան է, պատկերացրեք, ձեր ընկերներից մեկը խնդրում է ձեր լուսանկարչական ապարատը: Վերադարձնելուց հետո ապարատը փչանում է: Ձեր ուղեղը միանգամից որոշելուէ, որ ձեր ընկերն է ապարա��ը փչացրել: Մինչդեռ էդ համընկնումը կարող էր ուղղակի պատահական լինել, տեխնիկան , ի վերջո, օրերից մի օր փչանում է
4 notes · View notes
arhomi · 4 years
Text
I have only two modes:
1. Oh, I want to stay in bed all day and pretend to be a depressed cinnamon roll, please
2. I want to clean the house, learn japanese, hawaiian, russian, arabic, sign language, linguistic, geographical stuff, read 5 books and practice watercolor
13K notes · View notes
arhomi · 4 years
Text
Թամբլռս լրիվ սևագիր ա դարձել, ամեն օր պրայվիթ մոդով մի քանի գրառում ու նոթ եմ անում: 
6 notes · View notes
arhomi · 4 years
Text
#գործկաՓողչկա
Արդեն երկար ժամանակ ես մի լուրջ խնդիր ունեմ: Չեմ կարողանում աշխատել: 
«Չեմ կարողանում»-ը շատ դժվար ա բացատրել ինքս ինձ կամ ուրիշներին: Հայաստան գալուց հետո նախ ինքս ինձ հաամոզեցի, որ հոգնած եմ, մի քիչ պիտի հանգստանամ, հանգստացա հնարավորինս երկար: Հետո գտա աշխատանք, որը պիտի սկսվեր մի քանի ամիս անց: Իսկ էդ ընթացքում երբեմն-երբեմն գրում էի «Հետքի» համար: Ինձ ամենաշատը խանգարում ա վարձատրությունը: Ես ուղղակի գժվում եմ էն մտքից, որ իմ ժամը երկու կամ երեք եվրո ա գնահատվում միջինում : Գերմանիայում շատ վատ սովորեցի ... Օրինակ ԴԲ-ի աշխատանքս էնպես էր, որ ժամը 12-13 եվրո էի վաստակում, իսկ եթե կիրակի աշխատեի՝ 17 -18 եվրո: Լավ, ենթադրենք ինձ դեմոտիվացնում ա աշխատավարձի պահը, բայց չէ՞ որ ավելի լավ ա գոնե ինչ-որ բան վաստակել, քան ոչինչ չվաստակել: 
Շատերն ասում են, որ իրենք մի քանի տեղ են աշխատում, լավ էլ գումար են ստանում : Ես էդքան ուժ ու էներգիա չունեմ: Ես ալարում եմ: Ես չեմ ուզում միաժամանակ հազար տեղ կիսվել: Բայց նաև չեմ ուզում 120 հազար դրամ ստանալ: Չ ե մ ու զ ու մ: Գժվում եմ ախր, դա ծաղր ա: 
Ու էդ չուզենալուց ես հիմա անգործ նստած եմ: Ու անգամ իմ ֆրիլենս գործը դժվարությամբ եմ անում: Մինչև հիմա դեռ աշխատավարձ գործատուիցս չեմ ստացել (մի քանի ամիս ա ժամանակ առ ժամանակ համագործակցում ենք): Չգիտեմ Հայաստանում ինձ ինչ ա լինում, Գերմանիայում պայմանագիր ստորացրելիս մի կետ որ լավ չէի ընկալում, միանգամից Հենրիին (փաստաբան ա Հենրին) հարցնում էի ինչ ա: իսկ էստեղ կարող եմ հանգիստ աշխատել՝ առանց փողի մասին խոսելու: ու փողի բացակայությունից դեմոտիվացվում եմ: Այ , սենց արատավոր շրջանում եմ հայտնվել: 
Շատ զվարճալի ա, որ իմ ֆեյսբուքի ֆռենդների աչքում ես ապահովված եմ, ռամանակ առ ժամանակ լինքեր են ուղարկում, որ էս կամ էն դրամահավաքին մասնակցեմ, հորդորում են օգնեմ , իսկ ես մտքում ս ասում եմ՝ օք, էս պահին մեկն էլ պետք ա ինձ օգնի: 
Շատ ջղայնացած եմ ինքս ինձ վրա: Գլուխս չի մտնում, որ ես էլ Գերմանիայիւմ չեմ, ես Հայաստանում եմ, կանոններն ուրիշ են ստեղ: Ուղղակի էս անընդհատ անգործությունից իմ որակներն են վատնանաում, ես դեգրադացվում եմ, ստեղծագործականությունս զրոյի ա հավասարվում, արդեն անգամ կասկածում եմ ե�� ի՞նչ կարամ ընդհանրապես անել: 
Հավես չկա անելու: Հավես չկա շաբաթական 40 ժամ աշխատելու էդ 120 հազարի համար: Հավես չկա ամեն օր արթնանալու ու գնալու գործի: Հավես չկա հիմար շեֆերի հետ շփվելու: Լրագրող ընկերներ ունեմ, ասենք թիվիներից մեկի անառողջ հարաբերություններն են պատմում, զզվ��ւմ եմ:Չեմ ուզում անառողջ տեղերում լինել 120 0000 դրամի համար: 
8 notes · View notes